25/09/2020 23:56
Սա քաղաքական պատվեր է, իրենց որոշման համար պատասխան են տալու. Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ շենքի մոտ հավաքված իր աջակիցներին ասաց, որ կալանքի մասին անօրինական որոշման համար իշխանությունները պատասխան են տալու։
«Սա քաղաքական պատվեր է։ Իրենց որոշման համար պատասխան են տալու։ Սուտ խոսելով, ժողովրդին խաբելով, թե սոցիալական, թե տնտեսական, թե քաղաքական, Ղարաբաղի հարցով էլ նոր նայեցի, որ սաղ ասում են՝ ժողովրդին թաքցնելու բան չունեն, որ ժողովրդի հետևից են սաղ անում։ Կարճ ժամանակում ամեն ինչ իրա տեղն է գալու և այս պատվեր կատարողները պատասխան են տալու։ Իրենք ապրում են այս երկրում, իրենց երեխաներն ապրում են այս երկրում», - ասաց Ծառուկյանը։
«Դուխներդ տեղը։ Խափելով ֆռցնելով երկիր չես կարա պահես։ Ես, իմանալով այս անօրինական որոշման մասին, դատարան էլ չեմ գնացել, ուղիղ եկել եմ այստեղ», - նշեց նա։