27/09/2020 14:14
Վրաստանի ԱԳՆ-ն Մինսկի խմբին կոչ է անում դադարեցնել իրավիճակի սրումը Լեռնային Ղարաբաղում
Վրաստանը մտահոգված է Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բախումներով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի: Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշվում է, որ Վրաստանը հույս ունի, որ կողմերի միջև հրադադարի մասին համաձայնություն ձեռք կբերվի.
«Հուսով ենք, որ կողմերը կվերադառնան բանակցություններին և զերծ կմնան լայնածավալ ռազմական գործողություններից, որոնք կվտանգեն ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը»:
Վրաստանի արտգործնախարարությունը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին և միջազգային կազմակերպություններին գործադրել բոլոր ջանքերը՝ կասեցնելու էսկալացիան և կառուցողական երկխոսություն հաստատելու համար.
«Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում ապաէսկալացիային և խաղաղությանը»:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24