27/09/2020 22:07
Ունենք կորցրած դիրքեր, զոհեր ու վիրավորներ. հայտարարում եմ՝ Արցախի հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան. Արցախի նախագահ
Այո՛, ունենք կորցրած դիրքեր, ունենք տասնյակ զոհեր ու վիրավորներ, մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Կարծես թե, ձեռագիրը նույնն է, ինչ ապրիլյան օրերին, բայց մասշտաբներն անհամեմատելի են, ամբողջ երկայնքով մեկ։ Ուզում եմ հայտարարել, որ մեզ հետ կռվում է ոչ թե Ադրբեջանը, մեզ հետ կռվում է նաև Թուրքիան: Օգտագործում են թուրքական բանակի ձեռքի տակ եղած ժամանակակից զենքերն ու զինամթերքը», - հայտարարեց Արայիկ Հարությունյանը։
Արցախի նախագահն ասաց՝ ծրագիրը, որն ունի թշնամին, ձախողվելու է։
«Մենք ունենք մեր նախանշած մարտավարությունը», - ասաց Հարությունյանը։