27/09/2020 11:08
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 328 դեպք, մահերի թիվն ավելացել է 3-ով
Հայաստանում սեպտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 49 400 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 328-ով։
Կորոնավիրուսից ապաքինվել է 43 613 (+37) մարդ, այս պահին բուժվում է 4541-ը (+288):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1246 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 951-ի (+3), իսկ այլ պատճառներով՝ 295 (+0):
Մեկ օրում մահացել է 3 մարդ: