27/09/2020 18:05
Մեր օրակարգում կա Արցախի Հանրապետության ճանաչման հարց. Նիկոլ Փաշինյան
Կա արդյոք մեր օրակարգում Արցախի Հանրապետության ճանաչման հարց, թե ոչ, Էդմոն Մարուքյանի հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Այո՛, ինչպես եղել է մեր օրակարգում այդպիսի հարց, այնպես էլ մեր օրակարգում կա այդպիսի հարց։ Իսկ այն հարցին, թե մենք գնում ենք այդ քայլին, թե չենք գնում, այդ հարցը պետք է շատ լրջորեն քննարկենք։ Հիմա գործնականում գուցե այս հարցուպատասխանի ընթացքում հանրային քննարկում սկսի։ Մենք քննարկում ենք բոլոր հնարավորությունները, իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նույնը վերաբերում է նաև ռազմաքաղաքական դաշինքի հարցին։
«Մեր օրակարգում եղել է, բայց հիմա մեր օրակարգից տեղափոխվում է մեր քննարկումների սեղան», - ասաց նա: