27/09/2020 11:26
Ադրբեջանը սահմանափակում է տեղեկատվության հասանելիությունը՝ երկրում անջատելով սոցցանցերն ու համացանցը
Ադրբեջանում սահմանափակվել է համացանցի ու սոցիալական ցանցերի հասանելիությունը, այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները:
«Առաջնագծում իրավիճակի լարման հետ կապված Ադրբեջանում կարող են խնդիրներ առաջանալ ինտերնետի հասանելիության հետ», - նշվում է հայտարարության մեջ:
Այսպիսով Ադրբեջանի ղեկավարությունը սահմանափակում է բոլոր ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվության հասանելիությունը, սեփական կորուսների մասին ինֆորմացիան:
Նշենք, որ ըստ ՊԲ վերջին հաղորդագրության՝ ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Մարտերը շարունակվում են: