27/09/2020 14:28
Եվրախորհրդի ղեկավարը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ճանապարհը բանակցություններին վերադառնալն է, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունները լրջորեն անհանգստացնում են: Ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն՝ հետագա սրացումը կանխելու համար», - Twitter-ում գրել է ԵԽ ղեկավարը:
«Առանց նախապայմանների բանակցությունների անհապաղ վերադարձը միակ ճանապարհն է», - ընդգծել է Միշելը: