27/09/2020 20:48
Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց:
Այդ մասին տեղեկացնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում: