27/09/2020 15:39
«Մեր երեխաները իրավունք ունեն ապրել խաղաղության պայմաններում, այլ ոչ թե թաքնվել ապաստարաններում». Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանին տտիրող իրավիճակին։
«Այսօր առավոտյան արթնացել եմ՝ տեղեկանալով ադրբեջանական բանակի մասսայական հարձակման մասին Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ (դե ֆակտո, անկախ հանրապետություն, որտեղ բնակվում են հայեր):
Նրանք թիրախավորել են Ստեփանակերտի և շրջակա տարածքների խաղաղ բնակչությանը:
Մենք ունենք անքակտելի իրավունք ապրելու մեր հայրենիքում առանց էքսզիստենցիալ սպառնալիքի:
Մեր երեխաները իրավունք ունեն ապրել խաղաղության պայմաններում, այլ ոչ թե թաքնվել ապաստարաններում:
Ես միշտ իմ ազգի կողքին եմ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը: