27/09/2020 10:55
Մարտունիում երկու զոհ կա՝ կին և երեխա, կան նաև վիրավորներ
Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ:
Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են, տեղեկացնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Նա հայտնում է նաև, որ հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում: Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում: