27/09/2020 08:24
Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել. Նիկոլ Փաշինյան
Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել, հաղորդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն։
Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։
Ամուր կանգենք մեր պետության, մեր բանակի թիկունքին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մենք կհաղթենք։
Կեցցե՜ հայոց փառապանծ բանակը։ Կեցցե՜ հայոց պետականությունը։ Կեցցե՜ հայ ժողովուրդը», - ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը։