27/09/2020 18:58
Տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը. «Կարևոր է դադարեցնել ռազմական գործողությունները»
Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում լարվածության կտրուկ աճը։ Ռուսական կողմից մտահոգություն է հնչել լայնածավալ ռազմական ընդհարումների կապակցությամբ։
Նշվել է, որ այժմ կարևոր է ձեռնարկել բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտալ հետագա լարվածություն, և կարևոր է դադարեցնել ռազմական գործողությունները։