27/09/2020 13:50
ՍՈՒ 30 ՍՄ-ները կկիրառվեն ըստ անհրաժեշտության. Արծրուն Հովհաննիսյան
Մեր զինված ուժերի հրամանատարությունը, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը լիովին վերահսկում է իրավիճակը, իրականացնում է զինված ուժերի լիարժեք և ամբողջական կառավարում, լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հարցին, թե եթե ադրբեջանական զինված ուժերը հրթիռային և ավիացիոն հրետանային հարվածներ են հասցրել, հայկական կողմը չի՞ քննարկել ՍՈՒ 30 ՍՄ-ի կիրառման հարցը, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց.
«Ըստ անհրաժեշտության, բոլոր այն զինատեսակները, որոնք նպատակահարմար կգտնվեն տվյալ մարտական իրավիճակում կիրառելու, կկիրառվեն»։