27/09/2020 14:02
Վրաստանի նախագահը ծայրահեղ անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «ծայրահեղ անհանգստություն» է հայտնել կիրակի Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Թբիլիսիում գտնվող «ВЗГЛЯД» թերթի թղթակիցը:
«Մենք խաղաղության կոչ ենք անում: Կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում պետք է լինեն մեր ընդհանուր գործը», - գրել է նա Twitter-ում:
Վրաստանն Ադրբեջանի հետ կապվում է ռազմավարական հարաբերություններով՝ հիմնված էներգետիկ ռեսուրսներն Արևմուտք տեղափոխելու համատեղ ծրագրի վրա:
Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ է պահպանում Հայաստանի հետ: Վրացական տրանսպորտային հաղորդակցությունը չափազանց կարևոր է Հայաստանի համար: Բացի այդ, Վրաստանում խաղաղ են ապրում տեղի ադրբեջանցիների և հայերի բազմահազարանոց սփյուռքները: