27/09/2020 22:21
Կադիրովը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին դադարեցնել անիմաստ արյունահեղությունը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել «եղբայրական ադրբեջանցի և հայ ժողովուրդներին դադարեցնել անիմաստ արյունահեղությունը, որը հակամարտությունը հեռու է տանում բանակացային և մարդկային ընկալումից»:
Ըստ Կադիրովի՝ այս իրավիճակում չպետք է փնտրել մեղավորներին հակառակ ուղղությամբ ու նրանց, ովքեր առաջինն են կրակել:
«Չեչեն ժողովուրդը, որը հիանալի գիտի պատերազմի և խաղաղության գինը, ձեզ կոչ է անում դադարեցնել, փոխել ձեր բարկությունը ողջամտության, խոնարհեցնել ձեր հպարտությունը և հայրերին ու մայրերին հնարավորություն տալ տեսնելու իրենց երեխաներին ողջ և առողջ», - ասել է նա:
Կադիրովն առաջարկել է անմիջապես միանալ այս գործընթացին «ամբողջ համաշխարհային հանրությանը, ՄԱԿ-ին, բոլոր հարևան պետություններին, հոգևորականներին և վերադարձնել խաղաղությունը Կովկաս»:
«Լեռնային Ղարաբաղը վերածվել է արյունահոսող վերքի, որը որոշակի ուժեր թույլ չեն տալիս բուժել: Ամբողջ Կովկասը, տարածաշրջանի բոլոր եղբայրական ժողովուրդները տառապում են այս ցավից: Ռուսաստանը տիտանական ջանքեր է գործադրում՝ ստիպելու հակամարտության կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ: Բայց դրա համար անհրաժեշտ է մեկընդմիշտ դադարեցնել ռազմական գործողությունները», - ընդգծել է Չեչնիայի ղեկավարը: