27/09/2020 17:14
Ղազախստանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում խաղաղ բանակցություններ վարել
Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին բանակցություններ սկսելու կոչ է անում և պատրաստ է աջակցել հակամարտության կարգավորման խաղաղ ուղիների որոնմանը՝ միջազգային կազմակերպությունների հարթակներում, կիրակի հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
«Ղազախստանի Հանրապետությունը խորը մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական հակամարտության սրման կապակցությամբ, որը տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում: Մենք կոչ ենք անում բարեկամ Ադրբեջանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը ձեռնարկել բոլոր միջոցները իրավիճակը կայունացնելու, ուժի կիրառումից հրաժարվելու և բանակցություններ սկսելու համար: Մենք պատրաստ ենք աջակցել միջազգային կազմակերպությունների հարթակներում հակամարտության կարգավորման խաղաղ ուղիների որոնմանը: Որպես Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների վերաբերյալ կոնֆերանսի (ԱՓՎՄԿ) ներկայիս նախագահ՝ մենք առաջարկում ենք օգտագործել Համաժողովի վստահության միջոցների գոյություն ունեցող փաթեթը», - ասված է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: