27/09/2020 13:34
ՈԴ Դաշնային խորհուրդը կոչ է անում Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններ սկսել
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն կրակը և նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Ոչ մի հակամարտություն չպետք է լուծվի մարտի դաշտում: Այս մասին հայտարարել է ՈԴ Դաշնային խորհրդի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը:
«Անհրաժեշտ է ամեն ինչ տեղափոխել բանակցությունների սեղան, կրակը պետք է դադարեցվի», - հայտարարել է Ջաբարովը:
Նա հիշել է, որ Մինսկի խումբը գոյություն ունի տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար:
«Հակամարտություններից ոչ մեկը չպետք է լուծվի ռազմի դաշտում», - ընդգծել է նա: