27/09/2020 22:18
Գերմանիայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը խաղաղ քաղաքների ու գյուղերի ուղղությամբ, սեպտեմբերի 27-ին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Ես հակամարտության երկու կողմերին էլ կոչ եմ անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները: Մասնավորապես՝ գյուղերի ու քաղաքների ուղղությամբ կրակը», - Մաասի խոսքը մեջբերել է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Գերմանիայի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Ղարաբաղի հարցը միայն խաղաղ լուծում ունի:
«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ հրաժարվեն ուժային մեթոդներից՝ հօգուտ մանրակրկիտ բանակցությունների», - ընդգծել է դիվանագետը: