27/09/2020 17:28
ՆԱՏՕ-ն կոչ է անում Երևանին և Բաքվին դադարեցնել ռազմական գործողությունները. այս հակամարտությունը ռազմական լուծում չունի
ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով:
«Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն մարտերն, ինչն արդեն հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները խաղաղ կարգավորման համար: ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին», - ասվում է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հաղորդագրության մեջ: