27/09/2020 12:30
Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին. կազմակերպությունը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին
Հայաստանը չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությանը՝ կապված Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ, ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:
«Այս պահին ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից որևէ դիմում չի ստացել: Մենք միշտ հանդես ենք եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է», - հայտարարել Զայնետդինովը: