27/09/2020 13:24
Քանի դեռ թեժ մարտեր են ընթանում, չենք կարող կորուստների մասին խոսել. Արծրուն Հովհաննիսյան
Քանի դեռ թեժ մարտեր են ընթանում, կոնկրետ, ամփոփիչ տվյալներով չենք կարող կորուստների մասին խոսել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Դա բավականին անպատասխանատու կլինի մեր կողմից, որովհետև սխալվելու հավանականություն կա։ Բայց, քանի որ մարտերն ինտենսիվ են, խոսել այն մասին, թե կորուստներ չենք ունենա կամ չունենք, ճիշտ չի լինի», - ասաց Հովհաննիսյանը: