27/09/2020 14:58
Հռոմի պապն աղոթում է Կովկասում խաղաղության համար և կողմերին երկխոսության ու բանակցությունների կոչ անում
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն աղոթում է Կովկասում խաղաղության համար և հակամարտող կողմերին երկխոսության ու բանակցությունների կոչ անում:
«Սիրելի եղբայրներ և քույրեր: Կովկասյան գոտում բախումների մասին մտահոգիչ լուրեր կան: Ես աղոթում եմ Կովկասում խաղաղության համար և խնդրում հակամարտող կողմերին կատարել բարի կամքի և եղբայրության հատուկ ժեստեր, որոնք կարող են հանգեցնել խնդիրների լուծմանը ոչ թե ուժի և զենքի միջոցով, այլ երկխոսությամբ և բանակցություններով: Եկեք միասին լուռ աղոթենք Կովկասում խաղաղության համար», - ասել Ֆրանցիսկոս պապը՝ դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին և աղոթք արել: