27/09/2020 16:21
Կան զոհեր ու վիրավորներ. հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն. ՀՀ վարչապետ (Տեսանյութ)
Այս պահի դրությամբ կան զոհեր ու վիրավորներ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձով դիմելով հայ ժողովրդին։
«Պաշտպանության բանակն այս պահին համառ մարտեր է մղում, Ալիևի բռնատիրական վարչակազմն անցել է պատերազմական գործողությունների», - ասաց ՀՀ վարչապետը։
Նա նշեց, թե հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն։
«Գործադրելու ենք հնարավոր ու անհնար ամեն ջանք՝ մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ հակառակորդը կրում է զգալի կորուստներ։
«Թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին կանգնած է համայն հայությունը, մենք միասնական ենք ինչպես միշտ, ահնհնարին է ծնկի բերել հայ ժողովրդին», - ասաց ՀՀ վարչապետը։