27/09/2020 16:47
Լեհաստանի ԱԳՆ-ն Ղարաբաղյան հակամարտության ապաէսկալացիայի կոչ է արել
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել լուծել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում դիվանագիտական ճանապարհով:
Ինչպես Twitter-ում գրում է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն՝ «Հայաստանի և Ադրբեջանի համար միակ ողջամիտ ճանապարհը հրադադարի ռեժիմն է, ապաէսկալացումն ու բանակցությունները»:
«Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական բախումների մասին տեղեկություններով: Մենք կոչ ենք անում դադարեցնել մարտերը, ապաէսկալացում սկսել և վերսկսել խաղաղ բանակցությունները, հատկապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», - ասված է նախարարության հայտարարության մեջ: