27/09/2020 19:18
Միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների խախտումների համար, քանի որ առ այսօր աչք է փակել դրանց վրա. Արցախի ՄԻՊ
Ակնհայտ է և ապացույցներ կան, որ նախահարձակ կողմն Ադրբեջանն է, որքան էլ փորձում են ներկայացնել, որ հակահարձակման են անցել: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բելգարյանը:
«Իմ կոչը միջազգային իրավապաշտպան կառույցներին է ուղղված: Բավարար է, որ քաղաքականացված հիմքերով չեք ցանկանում անդրադառնալ Արցախի Հանարպետությանը և այդտեղ ապրող մարդկանց իրավունքներին, չեք ցանկանում այցելել Արցախ: Նաև այս անտեսման պատճառով է, որ Ադրբեջանն իրեն ազատ է զգում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ իրականացնելիս», - նշեց նա՝ ընդգծելով, որ բոլոր այդ կազմակերպություններն օր առաջ պետք է այցելեն Արցախ:
Բեգլարյանի խոսքով՝ հարցը քաղաքական չէ, ամբողջությամբ մարդու իրավունքների հարցն է: Նա նաև ընդգծեց, որ միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների խախտումների համար, քանի որ առ այսօր աչք է փակել դրանց վրա: