28/09/2020 15:40
ՀՀ-ն ՄԻԵԴ-ին ներկայացրել է նոր փաստեր Ադրբեջանի կողմից բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները և բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ
Ի լրումն նախորդ օրը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան ներկայացրած պահանջի՝ Հայաստանի Հանրապետությունն այսօր ՄԻԵԴ-ին ներկայացրել է նոր փաստեր ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները և բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ:
«Դեպքերի ծավալմանը զուգահեռ ՄԻԵԴ կներկայացվեն նոր փաստեր», - նշված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի տարածած հաղորդագրության մեջ։