28/09/2020 22:36
Մի պահ չէինք կարողանում հաշվել՝ որքան տեխնիկա ենք խփում. Արցախի նախագահ
Տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել, մենք շատ կարևոր դիրք կամ առաջխաղացում չենք ունեցել, բայց վնասազերծել ենք հակառակորդի զինտեխնիկայի մեծ քանակի ուժեր, նաև՝ մարդկային կորուստներ, քիչ առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Մի պահ չէինք կարողանում հաշվել՝ որքան տեխնիկա ենք խփում: Պետք է կարողանանք հառակորդի զինտեխնիկայի ու մարդկային այն քանակի կորուստ պատճառել, ինչպես 1992-ին, 1994-ին» , -ասաց Արցախի նախագահը:
Խոսելով բարձունքներ վերցնելու մասին՝ Հարությունյանն ասաց, որ որևէ բարձունք նշանակություն չունի, որովհետև գնում է համատարած լայնածավալ պատերազմ.
«Կարող է վաղը ունենանք նահանջ կամ առաջխաղացում, բայց դա դեռ վերջնական չէ, շատ ավելի երկար մարտական գործողությունների պետք է պատրաստ լինենք»: