28/09/2020 11:11
Ունենք մոտ 200 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան
Այս պահին թիրախավորված են նաև բնակավայրեր, ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսն հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մեր զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել։ Հակառակորդը որոշ տեղերում հակագրոհ է իրականացրել։ Մեր զինված ուժերը համառ մարտեր են վարում։ Կեղծիք է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե հայկական կողմն ունի հարյուրավոր զոհեր։ Այս պահի դրությամբ ունենք մոտ 200 վիրավոր: 80 վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևանի հոսպիտալներ և քաղաքացիական հիվանդանոցներ: Մեծ մասի վիճակը թեթև է, առաջին բուժ օգնությունից հետո վերադարձել ենք շարք», - հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը։