28/09/2020 10:50
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 174 դեպք, մահերի թիվն ավելացել է 6-ով
Հայաստանում սեպտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 49 574 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 174-ով։
Կորոնավիրուսից ապաքինվել է 43 665 (+52) մարդ, այս պահին բուժվում է 4657-ը (+116):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1252 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 957-ի (+6), իսկ այլ պատճառներով՝ 295 (+0):
Մեկ օրում մահացել է 6 մարդ: