28/09/2020 17:11
Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են. կիզակետում հարավային ու հյուսիսային ուղղություններն են. Արծրուն Հովհաննիսյան
Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով շարունակվում են մարտերը տարբեր ինտենսիվությամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային ու հարավային ուղղությունները», - ասաց նա։
Հովհաննիսյանը նշեց, որ հայկական զինված ուժերը հակառակորդին պատճառել են զգալի կորուստներ։
«Հակառակորդի կորուստները ճշտվում են», - ասաց նա։
Նրա խոսքով՝ հայկական կողմի վիրավորներից մեծ մասը ունեն թեթև վիրավորումներ, շատերը վերադարձել են ծառայության։