28/09/2020 00:19
ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ հրադադարի կոչ է անում
ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև սրումը և կոչ անում անհապաղ դադարեցնել բռնությունները, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:
«ԱՄՆ-ն վճռականորեն դատապարտում է բռնության աճը: Պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը զանգահարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին և կոչ արել երկու կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունը, օգտագործել իրենց միջև գոյություն ունեցող ուղղակի կապի ուղիները՝ հետագա սրացումներից խուսափելու համար», - ասված է հայտարարության մեջ: