28/09/2020 11:26
Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, Թուրքիան պարտավոր է նպաստել երկխոսությանը. Հունաստանի ԱԳ նախկին նախարար
ՀՀ ԱԺ իմքայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է ՍԻՐԻԶԱ – Առաջադեմ Դաշինք կուսակցության պատգամավոր, Հունաստանի արտաքին գործերի նախկին նախարար Գեորգիոս Կատրուգալոսի հայտարարությունը.
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկումը սպառնում է ողջ տարածաշրջանի խաղաղությանը: Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, և բոլոր կողմերը պետք է ինքնազսպվածություն ցուցաբերեն` Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսելու համար։
Երրորդ ուժերը, ինչպիսին է Թուրքիան, պարտավոր են նպաստել երկխոսությանը վերադառնալուն, և ոչ թե մեծացնեն լարվածությունը»։