28/09/2020 12:31
Բաքվի օդանավակայանը հայտնում է ռազմական դրության պատճառով չվերթների դադարեցման մասին
Ադրբեջանում ռազմական դրություն մտցնելու պատճառով Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցնում է մի շարք թռիչքներ:
Դադարեցվել են «Ադրբեջանական ավիաուղիների» Բաքու-Նախիջևան-Բաքու ուղղությամբ նախատեսված բոլոր թռիչքները, որոնք նախատեսված էին մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ: Չեղյալ է հայտարարվել նաև AZAL-ի չվերթները՝ հոկտեմբերի 1-ին նախատեսված Բաքու-Լոնդոն-Բաքու երթուղիով և Բաքու-Բեռլին-Բաքու՝ նախատեսված հոկտեմբերի 2-ին:
Բացի այդ, FlyDubai-ը չեղյալ է հայտարարել Դուբայ-Բաքու-Դուբայ երթուղով սեպտեմբերի 29-ին նախատեսված թռիչքը, հոկտեմբերի 1-ին և 3-ին «Աէրոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Բաքու-Մոսկվա թռիչքները, հոկտեմբերի 1-ին և 4-ին նախանշված «Բելավիա» ավիաընկերության Մինսկ-Բաքու թռիչքները: Մինսկ-Բաքու-Մինսկ չվերթը՝ նախատեսված հոկտեմբերի 2-ին և 4-ին: