28/09/2020 16:23
Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում կիրակի ավելի քան 350 մարդ է բերման ենթարկվել
Բելառուսի ամբողջ տարածքում բողոքի ցույցերի ընթացքում կիրակի ավելի քան 350 մարդ է բերման ենթարկվել, հաղորդում է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Ընդհանուր առմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում ձերբակալվել է ավելի քան 350 մարդ՝ մինչև դատարանում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը», - հայտնել է գերատեսչությունը Telegram ալիքում:
Ընդդիմության զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են ամբողջ Բելառուսում օգոստոսի 9-ին՝ նախագահի ընտրություններից հետո, որոնցում հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն. ԿԸՀ-ի տվյալներով՝ նա հավաքել է ձայների 80,1%-ը: