28/09/2020 20:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և ԵԱՀԿ դիտորդներին ուղարկել հակամարտության գոտի: Այսօր նա նույն կոչով կդիմի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հենց նոր զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ, շուտով նա կխոսի Հայաստանի վարչապետի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում նա կբարձրաձայնի նույն գաղափարը, որը կար Ադրբեջանի նախագահի հետ զրույցի ընթացքում: Մասնավորապես, անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել մարտերը, անհապաղ վերսկսել բանակցություններն առանց նախապայմանների, Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ինչպես նաև ԵԱՀԿ դիտորդների անհապաղ գործուղումը տարածաշրջան»: