28/09/2020 15:44
ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավարը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին հնարավորինս շուտ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ասված է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«ԱՊՀ-ն մեծ հույս ունի, որ ռազմական գործողությունները կդադարեցվեն և երկու հարևան ԱՊՀ անդամ երկրները երկխոսության կվերադառնան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով», - ասված է հայտարարության մեջ:
Սերգեյ Լեբեդևը նշել է, որ երկու շաբաթից նախատեսվում են Արտաքին գործերի նախարարների խորհրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների Խորհրդի հանդիպումներ:
«Այս առումով հատկապես կարևոր է հնարավորինս շուտ դադարեցնել արյունահեղությունը», - ասել է Սերգեյ Լեբեդևը:
ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Համագործակցության բոլոր երկրներում հայտարարություններ են արվել շուտափույտ հրադադարի ռեժիմի մասին կոչերով: