28/09/2020 19:28
ՌԴ Պետդուման կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում
ՌԴ Պետդուման հորդորում է անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում՝ իր պատրաստակամությունը հայտնելով տրամադրել միջնորդական օգնություն իրավիճակի խաղաղ կարգավորման համար: Այս մասին ասված է ստորին պալատի հայտարարության նախագծում, որը երկուշաբթի տեղադրվել է նրա էլեկտրոնային տվյալների բազայում, հաղորդում է ТАСС-ը:
«Պետդուման հայտարարում է անհապաղ հրադադարի, տարածաշրջանում առճակատման սրման կանխման և իրավիճակի խաղաղ կարգավորմանն այլընտրանք ունենալու անհրաժեշտության մասին: Պետդումայի պատգամավորները կողմերին հորդորում են հնարավորինս շուտ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են տրամադրել միջնորդական օգնություն իրավիճակի կայունացման համար», - ասվում է տեքստում:
Բացի այդ, ստորին պալատի պատգամավորները «լուրջ մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, և խստորեն դատապարտում են կողմերի կողմից ուժի գործադրումը»:
Հայտարարության նախագիծը ներկայացվել է ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի կողմից: