28/09/2020 14:20
ՄԻԵԴ-ը կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի դիմումը
Ստրասբուրգի դատարանը Հայաստանից հարցում է ստացել, պահանջով՝ պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը, դատարանը կքննարկի այն, РИА Новости-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից:
«Դատարանը պարտավորեցնելու վերաբերյալ միջնորդություն է ստացել: Այն քննարկվում է», - ասել են դատարանից:
Նախօրեին ՀՀ ներկայացուցչությունը դատարանում հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ռմբակոծությունը քաղաքացիական օբյեկտների վրա: