28/09/2020 12:07
COVID-19-ի դեմ չինական պատվաստանյութը հնարավոր է վաճառքում հայտնվի մինչև տարեվերջ
Չինական ապակտիվացված պատվաստանյութը՝ COVID-19-ի դեմ, կարող է վաճառքում հայտնվել մինչև տարեվերջ. РИА Новости-ին հայտնել են ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեի քարոզչության բաժնից:
«Այս պահին (COVID-19-ի դեմ) պատվաստանյութերի հետազոտումն ու մշակումը Չինաստանում ընդհանուր առմամբ հաջողությամբ են անցկացվում, չորս պատվաստանյութերի արդեն հավանություն է տրվել կլինիկական փորձարկումների երրորդ փուլն անցկացնելու համար, ինչը կազմում է աշխարհում երրորդ փուլում գտնվող կլինիկական փորձարկումների ընդհանուր թվի 44 տոկոսը», - հայտարարել են գերատեսչությունում:
Նշվում է, որ մի շարք պատվաստանյութեր ստացել են կլինիկական փորձարկումների առաջին և երկրորդ փուլերն անցկացնելու թույլտվություն, իսկ մյուս պատվաստանյութերի հետազոտության ու մշակման աշխատանքը նույնպես հաջողությամբ է առաջ ընթանում: