28/09/2020 15:48
Չինաստանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը ճեպազրույցում հայտարարել է՝ Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը զսպվածություն կցուցաբերեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին:
Նա ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության ապահովումը բխում է բոլոր կողմերի, այդ թվում՝ Բաքվի և Երևանի շահերից:
«Հուսով ենք, որ համապատասխան կողմերը կցուցաբերեն հանգստություն և զսպվածություն, կխուսափեն իրավիճակի հետագա սրացումից և առկա հակասություններն ու տարաձայնությունները կլուծեն քաղաքական երկխոսության միջոցով», - ասել է քաղաքական գործիչը, փոխանցում է РИА Новости-ն: