28/09/2020 17:21
Մակրոնը Լիտվայում կհանդիպի Տիխանովսկայայի հետ մի պայմանով
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը Վիլնյուս կատարած այցի ընթացքում կհանդիպի Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի ներկայացուցիչ Սվետլանա Տիխանովսկայայի հետ, եթե նա ինքը այդ մասին խնդրի, հայտարարել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Աթալը:
«Եթե Սվետլանա Տիխանովսկայան հանդիպում խնդրի, հանրապետության նախագահն իր այցի ընթացքում կհանդիպի նրա հետ», - բացատրել է Աթալը, որի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:
Ֆրանսիայի նախագահը երկուշաբթի կսկսի իր այցը Լիտվա, իսկ սեպտեմբերի 29-ին կայցելի Լատվիա:
Դրանից առաջ Մակրոնը Բելառուսում տեղի ունեցածն անվանել էր ավտորիտար իշխանության ճգնաժամ և Ալեքսանդր Լուկաշենկոյին կոչ էր անում հեռանալ հանրապետության նախագահի պաշտոնից: