28/09/2020 18:41
Ռուսաստանը ստիպված կլինի օգնություն ցուցաբերել Հայաստանին՝ Ղարաբաղում հակամարտությանը Թուրքիայի միջամտության դեպքում. Ակադեմիկոս Արբատով
Դժվար թե Թուրքիան բաց ռազմական օգնություն ցուցաբերի Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, դա Ռուսաստանին կստիպի օգնել Հայաստանին, հայտարարել է ռազմական փորձագետ, ակադեմիկոս Ալեքսեյ Արբատովը:
«Ադրբեջանը չի կարողանա ռազմական ճանապարհով վերադարձնել Ղարաբաղը: Եթե Թուրքիան օգներ Ադրբեջանին իր մեծ ու լավ զինված բանակով, ապա դա կլիներ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն: Այս դեպքում Ռուսաստանը կմտնի հակամարտության մեջ: Երկիրը պարտավոր կլինի պաշտպանել Հայաստանը», - «Интерфакс»-ին ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի միջազգային անվտանգության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Արբատովը:
«Հայաստանում կա ռուսական ռազմաբազա: Դժվար թե Թուրքիան համարձակվի ուղղակիորեն միջամտել», - նշել է Արբատովը:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը Հայաստանի բանակում մեծ պատերազմի վերածելը դժվար թե լինի:
«Պետք է հասկանալ, որ Ղարաբաղյան աշխարհազորայինները պայքարում են իրենց համարած տարածքի համար՝ իմանալով, որ նահանջելու տեղ չունեն, նրանք կկանգնեն մինչև վերջ», - ասել է նա: