28/09/2020 18:14
Էր-Ռիադը կոչ է անում Բաքվին և Երևանին դադարեցնել կրակը
Սաուդյան Արաբիան մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրման կապակցությամբ, կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով, ասվում է թագավորության իշխանությունների կողմից սաուդյան SPA լրատվական գործակալության տարածած հայտարարության մեջ, հաղորդում է РИА Новости-ն:
«Սաուդյան Արաբիայի Թագավորությունը մեծ մտահոգությամբ և ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի զարգացմանը, հորդորում է երկու կողմերին դադարեցնել կրակը և հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակներում», - ասված է հայտարարության մեջ: