28/09/2020 12:18
Ռուսաստանի ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը շատ վտանգավոր է
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը առանձնահատուկ վտանգ է ներկայացնում, կողմերը մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ օգտագործում են ծանր զենքեր, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով համագործակցությունը բավականին հաջող զարգանում է, հուսով ենք, որ այն իր արդյունքը կտա իրավիճակի ներկա սրման տեսանկյունից, ինչը շատ վտանգավոր է, քանի որ 2016 թվականից ի վեր առաջին անգամ կողմերն օգտագործում են ծանր զենքեր, իրական զոհեր կան», - ասել է Ռուդենկոն լրագրողներին: