29/09/2020 11:13
Դեռ երեկ ՀՀ տարածքը ենթարկվել էր ադրբեջանական զինված ուժերի գործողություններին. Արծրուն Հովհաննիսյան
Արցախի սահմանում ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր, հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու հուժկու կրակի տակ փորձել է նորից հարձակումներ իրականացնել հյուսիսային և հարավային ուղղություններով, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հակառակորդը, կրելով մեծ կորուստներ, մոտ 60 զինծառայողի կորուստ և զգալի թվով զրահատեխնիկայի կորուստ, հետ է շպրտվել։ Այս պահին դեռ մարտերը շարունակվում են։ Դեռ երեկ ՀՀ տարածքը ենթարկվել էր ադրբեջանական զինված ուժերի գործողություններին։ Այսօր Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ները և օդուժը հարված են հասցրել։ Հարվածել են նաև խաղաղ բնակիչներին», - տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը։