29/09/2020 17:12
Հակառակորդը ՀՀ Գեղարքունիքի մարզում թիրախավորել է Վարդենիս քաղաքը, Մեծ Մասրիկը և ևս մեկ գյուղ. Արծրուն Հովհաննիսյան
Հակառակորդը ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդինիս քաղաքի հատվածում քաղաքացիական օբյեկտներին, ենթակառուցվածքներին հարվածներ է հասցրել, Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այս պահին Վարդենիսից բացի Մեծ Մասրիկ գյուղի և մեկ այլ գյուղում քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման մասին տեղեկություններ ունենք», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, թե տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքներ են տանում, ամփոփում տվյալները։