29/09/2020 11:29
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 327 դեպք, մահերի թիվն ավելացել է 2-ով
Հայաստանում սեպտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 49 901 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 327-ով։
Կորոնավիրուսից ապաքինվել է 43 849 (+184) մարդ, այս պահին բուժվում է 4798-ը (+141):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1254 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 958-ի (+1), իսկ այլ պատճառներով՝ 296 (+1):
Մեկ օրում մահացել է 2 մարդ: