29/09/2020 11:38
Մարտունիի զորամասը ամբողջությամբ շարքից դուրս եկած լինելու մասին լուրը ապատեղեկատվություն է. ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասը լրիվությամբ շարքից հանվել է բացարձակ ապատեղեկատվություն է և իրականությանը չի համապատասխանում:
Լուրը հերքում են Արցախի պաշտպանության բանակից՝ նշելով, որ ՊԲ բոլոր զորամասերը շարունակում են մնալ շարքում և իրենց հստակ գործողություններով կործանիչ հարվածներ հասցնում նախահարձակ հակառակորդին: