29/09/2020 21:00
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլի կայքը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի քննարկումը շարունակվել է:
Վլադիմիր Պուտինը լուրջ անհանգստություն է հայտնել ընթացիկ ռազմական գործողությունների կապակցությամբ: Ընդգծվել է կրակը դադարեցնելու և ճգնաժամի ապաէսկալացիայի ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: