29/09/2020 20:41
Համաշխարհային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային լքել Հարավային Կովկասը. Փաշինյան
Երևանը կոչ է անում համաշխարհային հանրությանը դատապարտել Բաքվի և Անկարայի գործողությունները Ղարաբաղում, ստիպել Թուրքիային լքել Հարավային Կովկասը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի ագրեսիվ գործողությունները և պահանջի, որ Թուրքիան ընդհանրապես դուրս գա այս տարածաշրջանից, քանի որ Թուրքիայի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում ոչ մի լավ բան չի խոստանում», - ասել է Փաշինյանը «Россия 1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում: